Վանաձորում քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել. ահազանգ ԱԻՆ–ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

.

Հոկտեմբերի 28-ին` ժամը 15:01-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի թիվ 2ա հասցեում ինքնահրկիզման փորձ է անում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Toyota Isis» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Սամվել Ա.-ին (ծնված 1953 թ.) և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: