Եթե Արա Բաբլոյանին այս հոդվածով կալանավորեին, ստիպված էին ապացուցել կասկածի առկայությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

.

Եթե անձին այս հոդվածով փորձեին կալանավորել, ստիպված էին լինելու դատարանում ապացուցել հանցագործության հիմնավոր կասկածի առկայությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Եվ, այսպես, ՀՀ հատուկ քծ-ում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացում) և 314֊րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Բավականին խիստ պատիժ նախատեսող (10-15 տարի ազատազրկում) այս հոդվածով որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Իսկ գիտե՞ք ինչու...

Հիմա բացատրեմ, եթե անձին այս հոդվածով փորձեին կալանավորել, ստիպված էին լինելու դատարանում ապացուցել հանցագործության հիմնավոր կասկածի առկայությունը՝ սկսած նրանից որ իբր իշխանության յուրացման դեպք է եղել մինչև որ Ա. Բաբլոյանը առնչություն ունի հանցագործության հետ, ինչն ակնհայտ է, որ մեղադրանքի այսչափ գեղարվեստական լինելու պարագայում, իր առջև ունենալով «հանցակից» լինելու հեռանկարը, նույնիսկ "ամենավԸնգԸստացող" դատարանը չէր հաստատելու՝ արձանագրելով մեղադրանքի սին լինելը։

Ու քանի որ մենք նախկինից տեղյակ ենք, թե հատուկ քծ-ի համար ինչքան կարևոր է «դատարանի կողմից հիմնավոր կասկածին չկպնելը (հիմք պետերի գաղտնազերծված խոսակցությունը) ուստի որոշում է կայացվել խափանման միջոցի հարցը դատարանի քննարկման առարկա չդարձնել՝ այդպիսով խուսափելով «դրան կպնելու» հավանականությունից...»,-նշել է նա։