Կանխել է անսթափ վիճակում գտնվող քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

.

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 17:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Կամրջի վրա հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները կանխել են ոչ սթափ վիճակում գտնվող Աղաս Փ.-ի (ծնված 1970 թ.) ինքնասպանության փորձը:

Տեղում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել Աղաս Փ.-ին, ով տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news