ՄԻՊ–ին ներկայացվել են Ա .Բաբայանի հետապնդման ընթացքում թույլ տրված խախտումները. Վարոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

.

Այսօր դիմում հանձնեցինք Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ընթացքում թույլ տրված խախտումների ողջ փունջը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել փաստաբան ԵրվանդՎարոսյանը։

Նա գրել է. «Այսօր դիմում հանձնեցինք Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ընթացքում թույլ տրված խախտումների ողջ փունջն ու պահանջելով ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ՝ վերականգնելու նրա խախտված իրավունքները, առաջին հերթին՝ ազատության իրավունքը։ Արսեն Բաբայանի պաշտպաններ»։