Ճապոնիայում թայֆունի հետևանքով ափերից դուրս են եկել ավելի քան 20 գետ․ կա 98 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

թայֆուն
Korrespondent.net-ը գրում է, որ Ճապոնիայում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած «Հագիբիս» թայֆունի հետևանքով 98 մարդ է զոհվել։ Եվս 10 մարդ անհետ կորած է համարվում:

Փոթորկոտ քամիներով և տեղատարափ անձրևներով ուղեկցվող թայֆունի հետևանքով ափերից դուրս են եկել երկու տասնյակ գետեր, հեղեղվել են Տոկիոյի ծայրամասերից մինչև Նիիգատա քաղաքն ընկած շրջանները: 77 000 բնակելի տուն մասամբ վնասվել է կամ ամբողջությամբ ավերվել: Առավել մեծ ավերածություններ են եղել Ֆուկուսիմա, Իբարակի և Իվատե պրեֆեկտուրաներում։

Ճապոնիայի կառավարությունը տուժած շրջանների մի մասը հայտարարել է աղետի գոտի՝ հնարավորություն տալով էապես ավելացնել վերականգնողական աշխատանքների իրականացման համար պետբյուջեից հատկացվող ծախսերը: Հատկացված միջոցները կուղղվեն ճանապարհների և կոյուղու համակարգերի վերականգնմանը, գետերի ափերի ամրապնդմանը, գյուղատնտեսական հողերի վերականգնմանը: