Սաուդյան արքայազնը Թրամփին շնորհավորել է ԻՊ պարագլխին ոչնչացնելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 24News 

արքայազն

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը հեռախոսազրույցում շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու առթիվ։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ տեղեկցրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Գահաժառանգ արքայազնը շնորհավորել է նախագահին ԻՊ հիմնադիր և պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին պատասխանատվության ենթարկելու Միացյալ Նահանգների հաջող առաքելության առթիվ: Նախագահը շնորհակալություն է հայտնել գահաժառանգ արքայազնին Միացյալ Նահանգների հետ Սաուդյան Արաբիայի շարունակվող գործընկերության համար: Ղեկավարները քննարկել են նաև կարևոր տարածաշրջանային և երկկողմ հարցեր»,- նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Թրամփը կիրակի հայտարարել էր, որ ԱՄՆ զինվորականները Սիրիայում ոչնչացրել են ալ-Բաղդադիին:

Տեսանյութեր

Live

Լրահոս