Նաիրի Հունանյանը skayp-ով խոսում է Եվպատորիայում գտնվող հարազատ եղբոր հետ․ Բաբաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Նաիրի

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը «ParliamentMonitoring»-ին հարցազրույց է տվել՝ ներկայացնելով մանրամասներ Նաիրի Հունայանի հետ հանդիպումից։

Հարցին՝ Նաիրի Հունանյանը համացանց, համակարգիչ ունե՞ր, պատգամավորը բացասական պատասխան է տվել, ապա տեղեկացրել, որ ցմահ դատապարտյալը միայն skayp-ի հնարավորություն ունի։

«Կարմիր խաչը skayp-ի հնարավորություն է ստեղծել, որից ամիսը երկու անգամ օգտվում է, խոսում է Եվպատորիայում գտնվող Արմեն անունով հարազատ եղբոր հետ»,-տեղեկացրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին պատգամավոր Արման Բաբաջանյանը շուրջ երկու ժամ առանձնազրույց է ունեցել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Հանդիպման շարժառիթը, ըստ պատգամավորի, Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման համար ներկայացրած դիմումն էր։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news