Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ, իսկ Պուտինը կգա Հայաստան. «Կոմերսանտ»

ԵՐԵՒԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐ,  24News

Պուտին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի սկզբին պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Ռուսաստան, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Երևան կժամանի արդեն նույն տարվա երկրորդ կեսին։ Այս մասին Փաշինյանն ասել է ռուսաստանյան «Կոմերսանտի» հետ հարցազրույցում։ 

«Կոմերսանտ» - Ես լսել եմ, որ դուք հաջորդ տարի առաջին պաշտոնական այցը կկատարեք դեպի Ռուսաստան։ Ճի՞շտ տեղեկատվություն է։ 

Փաշինյան - Այո, մենք Երևանում Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ փոխանակվեցինք հրավերներով։ Պայմանավորվեցինք, որ առաջինը ես կմեկնեմ պաշտոնական այցով, հետո՝ ինքը կգա։ 

«Կոմերսանտ» - Բայց ժամկետներ հստակ չկա՞ն։ 

Փաշինյան - Թերևս տարվա առաջին հատվածում ես կգամ, իսկ հետո Պուտինը կայցելի Հայաստան։ 

Ծրագրվող պաշտոնական այցը դեպի ՌԴ Նիկոլ Փաշինյանի համար առաջինն է՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո։