Նաիրի Հունանյանի դիմումին տրվել է բացասական եզրակացություն․ Ռուստամ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումին տրվել է բացասական եզրակացություն, ինչը նշանակում է, որ այս անգամ այն դատարան չի ուղարկվի․ «Ամեն դեպքում այս փուլում արդարադատության նախարարության ենթակա մարմինների ոլորտից այլևս դուրս է»: 

Բադասյանը նաև նշել է, որ ցանկություն չունի հանդիպելու «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի հետ։

«Ոչ մի ցանկություն չունեմ հանդիպելու», - ասել է Բադասյանը։

Հարցին՝ չի՞ կարծում, որ Նաիրի Հունանյանը կարող է արժեքավոր տեղեկություններ հաղորդել, նախարարը նշել է, որ եթե նա կարող է հաղորդել արժեքավոր տեղեկություններ, դա պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին, ոչ թե իրեն։