«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր, լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետ Տիգրան Կոստանյանը։

«Տարածքում իրականացվել է հետախուզում, շենքից բոլոը տարհանվել են», - ասաց նա՝ նշելով, որ ոչ մի բան չի հայտնաբերվել։

«Կարևորը, որ կեղծ ահազանգ էր», - ասաց նա՝ հավելելով,որ չի տիրապեում է ահազանգողի մասին տվյալների:

Հիշեցնենք, որ այսօր 11:20-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: