Գործ ունենք ՍԴ նախագահի նկատմամբ ապօրինի ճնշման օրինակի հետ․ Թովմասյանի պաշտպանական թիմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Հրայր

Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի՝ այսօր տարածած հաղորդագրությունից ակնհայտ է, որ այն ոչ միայն կոպտորեն խախտում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ վերոնշյալ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի պահանջները, այլև գործ ունենք վերջին ամիսներին Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ կիրառվող հերթական ապօրինի ճնշման օրինակի հետ: Նման հայտարարություն է տարածել Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմը:

«Հրայր Թովմասյանը չի ունեցել որևէ լիազորություն նշված Բաղրամյան 1 փկղ. 14  շենքի 162 տարածքի օտարման կամ սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ:

Ավելին, նա չունի և չի ունեցել ուղղակի կամ անուղղակի որևէ առնչություն նշված տարածքի հետ:

Հաստատապես իմանալով, որ Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական իշխանությունների կողմից ուղղորդվող գործընթացները շարունակաբար զուգորդվելու են  քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտմամբ, հայտնում ենք, որ այս զավեշտի պայմաններում ապահովելու ենք Սահմանադրական դատարանի նախագահի իրավունքների պաշտպանությունը՝ պայքարելով Հայաստանի Հանրապետության անկախ դատական իշխանության կայացման համար», - նշվում է թիմի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, համաձայն այսօր տարածված ՔԿ հայտարարության, տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news