Երևանի՝ 2020 թվականի մուտքերն ավելացել են շուրջ 20 միլիարդ դրամով․ փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ 2019 թվականի համեմատ՝ Երևանի՝ 2020 թվականի մուտքերն ավելացել են շուրջ 20 միլիարդ դրամով։

«4 միլիարդ 96 միլիոնի շրջանակում նախատեսվել է Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքների և շարժակազմի արդիականացման ծրագիր։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի բյուջեից 77 միլիարդ 976 միլիոնի մուտքեր ենք ակնկալում Երևանի բյուջե», - ասել է փոխքաղաքապետը, ապա նաև տեղեկացրել, որ հատկացվող միջոցների հաշվին կփորձեն պատշաճ լուծել նաև մայրաքաղաքի լուսավորության, տրանսպորտի, ինչպես նաև ասֆալտապատման հարցերը։