Մտածեցի՝ ի՞նչ եմ ես անում այստեղ լիակատար մենության մեջ․ Բուֆոնի ՊՍԺ տեղափոխվելու պատճառը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է, թե ինչպես է որոշել տեղափոխվել ՊՍԺ:

«Ես չէի կարող հրաժարվել ՊՍԺ-ի ֆինանսական և մարզական առաջարկից: Որովհետև, երբ 40-ամյա խաղացողը, ով գրեթե որոշում է կայացրել դադարեցնել կարիերան, առաջարկ է ստանում նման ակումբից, դա հպարտություն է առաջացնում՝ անձնական ​​և մարզական:

Ես չէի կարող ասել «ոչ», քանի որ ուզում էի նոր բան փորձել, հեռանալ հարմարավետության գոտուց և հետաքրքիր փորձ ձեռք բերել: Վերադառնալու հիմնական պատճառն այն էր, որ մի օր ես մտածեցի. «Իսկ ի՞նչ եմ ես անում այստեղ 41 տարեկանում, լիակատար մենության մեջ»:

Իմ ընտանիքն այն ժամանակ ապրում էր Իտալիայում: Երբ ես առաջարկ ստացա «Յուվենթուսից», երկու անգամ չմտածեցի»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։