Փոխվարչապետին է հանձնվել ՀՀ-ի և ՄԱԿ-ի դրոշներով կրծքանշան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ-ի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետն անձամբ իր և ՀՀ կառավարության անունից շնորհավորել է ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ և  շնորհակալություն  հայտնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին ձևավորված արդյունավետ համագործակցության համար:

ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ի նշան ՄԱԿ-ի օրվա, փոխվարչապետին հանձնել է  Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության դրոշներով կրծքանշան: