Բուքիքիո. Հրայր Թովմասյանը հարվածների տակ է, նրա նկատմամբ ճնշում է գործադրվում. Shantnews

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 29, 24News 

.

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հարվածների տակ է, հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին Shantnews-ին տված հարցազրույցում։

«Մենք գիտենք, որ կարճ ժամանակում Հայաստանում շատ հարվածների տակ է հայտնվել Սահմանադրական դատարանի նախագահը, և բազմաթիվ ընթացակարգեր են իրականացվում նրա դեմ: Ժամանակային համընկնումն ու դատավարական խիստ միջնորդությունները հանգեցնում են ճնշման նախագահի նկատմամբ, ում հանդեպ պետք է հարգանք դրսևորել՝ որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկի ղեկավարի», - ասել է Բուքիքիոն։

Նա նաև նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստում հստակ ասել է, որ Հայաստանի կառավարությունը ոչ մի ճնշում չի գործադրել դատավորների նկատմամբ և չի անի ապագայում: «Եվ ես համարում եմ, որ դա ճիշտ մոտեցում է: Ես կշարունակեմ ուշադիր հետևել իրավիճակին», - ասել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։