Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական N 296 բանաձևում․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 30, 24News 

Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-յան էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ԿոնգրեսինՀայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն համար։ 

«Շնորհակալություն ԱՄՆ-ին, ԱՄՆ Կոնգրեսին։ Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական N296 բանաձևում։ Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծանրակշիռ ուղերձ ժխտողականության դեմ: Խորը երախտագիտություն 405 քվեից յուրաքանչյուրի համար: Լիազորված եմ նոր թափով աշխատելու զանգվածային վայրագությունները աշխարհի ցանկացած վայրում կանխարգելելու համար»,-գրել է Մնացականյանը։

Մնացականյան