2020 թվականին ԱԺ աշխատակազմի բյուջեն ավելացել է 842 միլիոն դրամով. Ջանջուղազյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Ջանջուղազյան

Խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ 2020 թվականի բյուջեի նախագծով աճել են նախագահի աշխատակազմի, վարչապետի և ԱԺ աշխատակազմի հատկացումները:

«Նախագահի աշխատակազմի համար 2020 թվականի բյուջեով նախատեսված ֆինանսական մեծությունը կազմել է 1 մլրդ 576 մլն դրամ, ինչը 430 մլն դրամով ավելի է 2019 թվականի ծրագրից, իսկ ԱԺ աշխատակազմի համար 6 մրդ 96 մլն դրամ է նախատեսված, ինչը 2019-ի ցուցանիշից 842 միլիոն դրամով ավելի է», - ասել է նախարարը:

Անդրադառնալով վարչապետի աշխատակազմի հատկացումներին՝ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ֆինանսական ցուցանիշը 20,8 մլրդ դրամ է, որը գումարային արտահայտությամբ տարբերվում է 2019-ի ցուցանիշից շուրջ 4 մլրդ դրամով:

«2,2 մլրդ դրամը բացատրվում է այն հանգամանքով, որ վարչապետի աշխատակազմը, բացի իր աշխատակազմի պահպանումից, պատասխանատվություն ունի բյուջետային ծրագրերի համար, որոնք արտաքին աջակցությամբ են իրականացվում», - ասել է նախարարը: