ԱՄՆ կոնգրեսական Իլհան Օմարը ձեռնպահ մնաց Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

բակո

ԱՄՆ կոնգրեսական Իլհան Օմարը ԱՄՆ ներկայացուցիչների պալատում չի մասնակցել Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկությանը:

Այս առնչությամբ, Հայաստանի ժողովրդական շարժման տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն էր։  Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից 405-ը՝ կողմ, 11-ը՝ դեմ, 3-ը ձեռնպահ, իսկ 14-ն ընդհանրապես չքվեարկեցին։  ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իլհան Օմարը, ներկայացուցիչների պալատի քվեարկության ընթացքում եղավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ ձեռնպահ քվեարկած 3 կոնգրեսականներից մեկը, ինչով վրդովեցրեց անգամ իր կողմնակիցներին։ Օմարը լայն քննադատության է ենթարկվել, եւ Twitter- ում բազմաթիվ բացասական մեկնաբանություններ են տեղադրվել:

Օմարը, որին շատերը մեղադրում են իսլամական ծայրահեղականության մեջ, այցելել էր Թուրքիա, որտեղ նա հանդիպել էր այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումից հետո թուրքական կազմակերպությունները կոչ էին արել իրենց ներկայացուցիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել Օմարին:

Օմարը պնդում է, որ «պաշտպանելով մարդու իրավունքների խախտման համար պատասխանատվությունը», չի ցանկանում աջակցել ցեղասպանությանը վերաբերող բանաձեւին, որն օգտագործվում էր «քաղաքական պայքարում՝ որպես խաղաթուղթ»:

Այն հարցին, թե արդյոք պե՞տք է ընդգծվեն զանգվածային մահվան դեպքերը, որոնք տեղի են ունեցել 1915-1923 թվականներին, նա պատասխանել է, որ պետք է դրա պատասխանը տրվի «ակադեմիական հանրույթի համաձայնությամբ, աշխարհաքաղաքականության շահերից ու նկատառումներից դուրս»: