Վարչապետի աշխատակազմում քննարկվում է նոր ինքնաթիռ գնելու տարբերակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 30, 24News

ՀՀ Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի  Նիկոլ Փաշինյանի` մասնավոր ինքնաթիռով ԱՄՆ կատարած այցին հարցին, որը հարցին, ասել է, որ աշխատակազմը քննարկում է վարչապետին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման տարբերակը։

«Վարչապետին սպասարկող օդանավը տեխնիկապես չի կարողանում հատել օվկիանոսը: Հարցը քննարկել եմ ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ, ով օդաչու է: Նախ, որպեսզի այդ հնարավորությունը ձեռք բերվեր, դա, ըստ պարոն Ճաղարյանի, միլիոնավոր դոլարների ծախս էր ենթադրում: Մենք խնդիր ունենք նաև այն հարցի հետ կապված, որ մեր օդաչուները լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար: Քննարկում ենք նոր ինքնաթիռի գնման տարբերակը»,- նշել է Աղաջանյանը:

Աշխատակազմի ղեկավարը հավելել է, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է, գործող ինքնաթիռը հին է, որոշ ստանդարտների չի համապատասխանում: