Ի գիտություն ենք ընդունել․ Բադասյանը՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

բակո

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը։ 

«Ի գիտություն ենք ընդունել իր դիտարկումները։ Ես էլ եմ կարծում, որ, ի վերջո, ճգնաժամը պետք է հանգուցալուծում ունենա Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով», - լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ ընդգծելով, որ միշտ է տեսնում փոխադարձ հարգանքի անհրաժեշտություն։

«Սակայն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի խնդիր չէ, այլ՝ ՍԴ նախագահի կասկածելի ընտրության, կասկածելի հանգամանքների բերումով որպես նախագահ ընտրվելու արդյունք է, որը չի ծագել այսօր, այլ ծագել է հենց այն ժամանակ, երբ ինքն ընտրվել է այդ պաշտոնում», - նկատեց Բադասյանը՝ հավելելով, որ, առհասարակ, Սահմանադրական դատարանում ճգնաժամը մինչև վերջ կլուծվի, երբ բարեփոխումներ կլինեն։

Նախարարը դժվարացավ պատասխանել հարցին՝ Հրայր Թովմասյանի հրաժարականը արդյո՞ք կլուծի ճգնաժամը․

«Կարծում եմ՝ վաղ կենսաթոշակի ներդրումից հետո կտեսնենք, թե քանի դատավոր է ուզում հրաժարական դա այդ սխեմայի շրջանակում, ու ես մեծապես կարևորոոմ եմ ՍԴ-ի կազմի թարմացումը»։

Իսկ թե ում էր ուղղված Բուքիքիոյի հայտարարությունը, Բադասյանն ասաց, որ հայտարարությունն ուղղված էր բոլոր սահմանադրական մարմիններն, իսկ Վենտեիկի հանձնաժողովի նախագահի հարցազրույցը  չի կարող մեկնաբանել, որովհետև հիմք է ընդունում պաշտոնական հայտարարությունը․

«Ինչ վերաբերում է՝ ճնշումներ կան, թե ոչ, մենք կարող ենք ունենալ մտահոգություն ճնշումների հետ կապված, եթե կլինի նման մտահոգություն կամ կասկած, մենք պատրաստ ենք փարատել այդ կասկածները», - ասաց նախարարը։

Նշենք, որ ավելի վաղ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մի քանի ամիս է, ինչ ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և շատ մտահոգված է մի կողմից Կառավարության և ԱԺ, մյուս կողմից՝ ՍԴ-ի միջև առկա կոնֆլիկտով և որ իրադարձությունների արագ հաջորդականությունը չի նպաստում խնդրի կարգավորմանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news