Ադրբեջանական կողմի սադրանքներն անպատասխան չեն մնա․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 30, 24News

Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բաքվի սադրանքներին ու նշել, որ դրանք անպատասխան չեն մնա։  

«Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը հոկտեմբերի լույս 30-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել, հիմնականում մարտական դիրքերի ուղղությամբ։