ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ-ի՝ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության առաջարկին դեռ չի պատասխանել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՆԱՏՕ-ից դեռեւս չի ստացել ահաբեկչության դեմ պայքարի հարցով համագործակցության մասին մայիսին ուղարկված առաջարկի պատասխանը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս տարվա մայիսին ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհուրդը գլոբալ ահաբեկչության համատեղ հակազդման հարցերում կազմակերպությունների միջեւ վստահության ամրապնդման եւ համագործակցության զարգացման նպատակով ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարներին բաց նամակ է ուղարկել, որին ՆԱՏՕ-ն դեռեւս չի պատասխանել: Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են»,- ասել է նա «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների փոխգործակցության բնույթի եւ դերի մասին» ՀԱՊԿ միջազգային համաժողովին: