Գեղարքունիքում Nissan-ը բախվել է բեռնատարին, շրջվելով հայտնվել դաշտում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 33-ամյա Խաչատուր Օ.-ի վարած Nissan մակնիշի 233 AL 61 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 79-ամյա Գրաֆ Մ.-ի վարած ՍԱԶ 3507 մակնիշի 34 ՏՏ 659 համարանիշի ավտոմեքենանեը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդ Խաչատուր Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: