Կիպրոսում թուրքական ուսումնամարզական ինքնաթիռ է ընկել. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 30, 24News

Կիպրոս

Կիպրոսի հանրապետության Գազիմաղուսա շրջանում գտնվող Գեչիթքալե օդանավակայանում ուսումնամարզական ինքնաթիռ է ընկել, ինչի հետևանքով 2 հոգի մահացել է: Գրել է Ermenihaber-ը։

Ոստիկանությունը հայատարարել է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին` ժամը 12:50-ի սահմաններում:

Ուսումնամարզական ինքնաթիռը դեռևս չպարզված հանգամանքներում ընկել է Գազիմաղուսա օդանավակայանի թռիչքուղու մոտակայքում:

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: