Լա Լիգայում Սուարեսը գոլ է խփել բոլոր ակումբներին, որոնց դեմ խաղացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը գոլի հեղինակ է դարձել «Վալյադոլիդի» դեմ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում։ Կատալոնական ակումբը հաղթել է 5։1 հաշվով։

Լուիս Սուարեսը նախկինում «Վալյադոլիդին» գոլ չէր խփել Իսպանիայի առաջնություններում։

«Վալյադոլիդը» դարձել է Լուիս Սուարեսի 27-րդ մրցակիցը Լա Լիգայում եւ 27-րդ ակումբը, որին նա գոլ է խփել։