ՀՀ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման ձայնագրությունները տարածվել են ԱՊՀ-ից․ ՔԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 30, 24News 

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտնել է, որ ՔԿ-ն տեղյակ է, թե որտեղից են տարածվել ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային գաղտնալսման ձայնագրությունները։

Նա նշել է, որ ֆայլերը տարածվել են ԱՊՀ տարածքից։

«Նախաքննության շահերից ելնելով՝ գերադասում այդ մասին չխոսել»,- ասել է նա: