Վարչապետի կարգախոսի վրա ծախսված գումարները տրամաբանված և հիմնավոր էին․ Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում դեռևս արմատախիլ չի արվել տեղային՝ հատվածական հայրենասիրությունը։ Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրած «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» կարգախոսի նպատակն է վերափոխել վերոնշյալ մտածելակերպը։ 

«Կարգախոսի տարածման համար ծախսված գումարները տրամաբանված են ու հիմնավոր։ ՀՀ-ն պետք է ընկալել որպես մեկ ամբողջություն՝ ժողովուրդ, տուն, որտեղ ներքին տարածքների բաժանում չի լինի»,-ասաց նա։

Էդուարդ Աղաջանյանը նաև նշեց, որ օպտիմալացումը հասել է նաև վարչապետի աշխատակազմին, ինչի արդյունքում կրճատվել է  թվով 44 մեքենա և 30 վարորդ՝ տարեկան խնայելով ավելի քան 65 մլն դրամ։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news