Պուտինը պատրաստ է նվազեցնել Ուկրաինա մատակարարվող գազի գինը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Պուտին

«Известия»-ն գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններ վարել գազի մատակարարման և տարանցման վերաբերյալ, որի շրջանակում  Մոսկվան քննարկում է Կիևի համար «կապույտ վառելիքի» գնի էական նվազեցման հնարավորության հարցը:

«Պատրաստ ենք կառուցողական աշխատանք կատարել ինչպես Ուկրաինայի տարածքով գազի տարանցման, այնպես էլ Ուկրաինային գազի մատակարարման  հարցերի վերաբերյալ, ընդ որում, գործող գնից զգալի ցածր գնով»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաև նշել է, որ չնայած Կիևի՝ Եվրոպայից գազ գնելու հնարավորության մասին հավաստիացումներին, Ուկրաինան առայժմ նախընտրում է ռուսական վառելիքը: