Աջափնյակ վարչական շրջանում 14 ժամ ջուր չի լինելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-24։00 կդադարեցվի՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի (ամբողջությամբ), Լուկաշին փողոցի, Լուկաշինի 1, 2, 3 փողոցների, Գ. Զոհրապի փողոցի, Չուխաջյան փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: