Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը ներկայացրել է 775 մլն դրամի բյուջետային հայտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News 

Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը 775 մլն դրամի բյուջետային հայտ է ներկայացրել 2020 թվականի համար: Այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Ըստ Սինանյանի՝ 2020 թվականի ծրագրերը նախատեսվում է իրականացնել երկու ուղղությամբ՝ Հայաստան-Սփյուռք գործակցության իրականացում և ՀՀ զարգացման գործըթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում։

Հանձնակատարը նշել է՝ 2020 թ․նախատեսվում է շարունակել «Մեր քայլ դեպի տուն» ծրագիրը, որի իրականացմանը 140 մլն դրամ կտրամադրվի։ Ծրագրի շրջանակում կհյուրընկալվի 13-22 տարեկան մինչև 800 երիտասադ:

Հայաստանում երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագրի համար Սինանյանն առաջրկել է տրամադրել 450 մլն դրամ, ծրագրի տևողությունը նախատսվում է 2 շաբաթ  ու ներառված է 40 մասնակից: 

Անդրադառնալով նոր ծրագրերին՝ Սինանյանն ասել է, որ ծրագրերի շրջանակում պրակտիկա պետք է կազմակերպվի Հայաստանի հանրային ոլորտում սփյուռքահայ մասնագետների համար

«Նրանց մասնագիտական հմտությունները կնպաստեն նորարարական գաղափարիների լայնածավալ հետազոտությունների իրականացմանն, փորձը կկիրառվի ՀՀ պետական մարմիններրի աշխատանքում։ Պրակտիկան նաև հիմք կլինի պոտենցիալ որակյալ մասնագետների ներգրավմանը Հայաստանի աշխատաշուկայում: Ծրագրի համար կպահանջվի 90 մլն 240 հազար դրամ», - ասել է Սինանյանը:

Հանձնակատարի և գրասենյակի աշխատակիցների գործուղումների համար  ներկայացվել է 80 հայտ՝ 125 մլն դրամ արժողությամբ: