Պակիստանում գնացքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

գնացք
 

Պակիստանի Փենջաբ նահանգում գնացքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Geo TV-ին։

Գնացքը Կարաչիից Ռավալփինդի էր ուղևորվում: Նախնական տվյալով՝ հրդեհի պատճառը եղել է գազաբալոնի պայթյունը, որն օգտագործվել է սնունդ պատրաստելու համար: Ըստ ականատեսների՝ կրակը տարածվել է երեք վագոններով, և դրանք ամբողջովին ոչնչացրել է։

Երկաթուղիների նախարար Շեյխ Ռաշիդը հայտնել է, որ զոհերի հիմնական մասը փորձել է դուրս նետվել այրվող գնացքից։ 

Բժիշկները տեղեկացրել են, որ հաջողվել է պարզել զոհերի մի մասի ինքնությունը։ Զոհերից որոշների ինքնությունը ճանաչելն անհնար է թվում, քանի որ այրվածքները շատ խորն են։