Նոյեմբերի 1-ին կհոսանքազրկվի Մարտունու, իսկ նոյեմբերի 2-ին` Չկալովի հեռուստակայանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու և Լոռու մարզի Չկալովի հեռուստակայանները սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 1-ին` ժամը 10:00-ից 16:00-ն հոսանքազրկվելու է Մարտունու հեռուստակայանը, իսկ նոյեմբերի 2-ին` ժամը 10:00-ից 16:00-ն՝ Չկալովի հեռուստակայանը:

Նշված ժամանակահատվածում վերոհիշյալ հեռուստակայանների ընդգրկման գոտիներում գտնվող բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի: