Մարգարիտա Սիմոնյանը Սոբչակի հետ զրույցում հանել է միկրոֆոնը և հաղորդման կեսից հեռացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

ՌԴ հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը սովորաբար հարցազրույց է վարում ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ, սակայն է հոկտեմբերի 30-ին Սոբչակի YouTube-յան ալիքում հրապարակվել է «Զգուշացեք, Սոբչակն է» հաղորդման նոր թողարկումը՝ Մարգարիտա Սիմոնյանի հետ: Հարցազրույցը նկարահանվել էր մի քանի շաբաթ առաջ, երբ Մարգարիտան դեռ հղի էր. հոկտեմբերի 19-ին Սիմոնյանը երրորդ անգամ է մայր դարձել, գրում է woman.ru-ն:

Սոբչակը հաղորդումը չհրապարակելու լուրջ պատճառներ է ունեցել: Պատճառն այն էր, որ ի սկզբանե կանանց զրույցը չի ստացվել. ընդդիմադիր Սոբչակի հարցերի պատճառով իշխանամետ Սիմոնյանն անընդհատ սպառնացել է, որ կլքի նկարահանման հրապարակը:

Հարցերը վերաբերել են Սիմոնյանի կողմից ղեկավարվող հեռուստաալիքում քաղաքական օրակարգին և գլխավոր խմբագրի գործունեությանը: Սոբչակը նշել է, որ նախքան հարցազրույցը բազմիցս գլխավոր խմբագրի հետ քննարկել է այս կամ այն թեմայի քննարկման հնարավորությունը և փորձել է թեմայից չշեղվել:

Ինչ-որ պահի Մարգարիտա Սիմոնյանը, այնուամենայնիվ, չի դիմացել, հանել է միկրոֆոնը և հեռացել սենյակից: Իր վարքագիծը Սիմոնյանը բացատրել է այն հանգամանքով, որ չի ցանկացել նյարդայնանալ և վտանգի տակ դնել ապագ երեխայի առողջությունը:

Չնայած հարցազրույցն անհաջող է ստացվել և անավարտ մնացել, Սոբչակը որոշել է այն ցուցադրել հեռուստադիտողներին: Բացի դրանից՝ հաղորդման վերջում նա ցուցադրել է Մարգարիտա Սիմոնյանի պահվածքի վերաբերյալ այլ քաղաքական լրագրողների կարծիքը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news