Պեպն Անգլիայում ամենաբարձր վարձատրվող մարզիչն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

Պեպ

Անգլիայի բոլոր մարզաձևերում ամենաբարձր վարձատրվող մարզիչը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան է։ Պեպի տարեկան եկամուտը կազմում է տարեկան 20 մլն ֆունտ ստերլինգ։

Երկրորդ տեղում Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն է՝ 8,5 միլիոն ֆունտով։

Երրորդը տեղում 7,5 մլն-ով «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն է։

Յուգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ պաշտոնում տարեկան 7 միլիոն ֆունտ ստերլինգ է վաստակում։