Ովքեր օրենք են խախտել, եթե նույնիսկ այսօր ամենաբարձր պաշտոնի են, բոլորը գնալու են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպմանն Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանն ասել է, որ հերթով կհեռանան բոլոր նրանք, ովքեր կոծկել են զոհված զինծառայողների գործերը։

«Ժամանակի խնդիր է, պարզապես դեպքերն անհատական են։ Ով ուզում է լինի, ինչ պաշտոնի ուզում է լինի, հերթով գնալու են», - ասել է Սիմոնյանը։

Զոհված զինծառայողների ծնողներն Ալեն Սիմոնյանինց հետաքրվեցին, թե այսքան տարի գոնե մեկ գործ բացահայտվե՞լ է։

«Ուզում ենք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել», - ասել են նրանք, ինչին Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ խնդրանքը կփոխանցի վարչապետին։