Կան ուղղություններ, որտեղ մասնագետները պատշաճ կերպով չեն վարձատրվում․ ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1

ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին լրագրողները, մեջբերելով վարչապետի հայտարարությունը՝ նախարարների՝ արժանապատիվ աշխատավարձ ստանալու մասին, հարցրեցին՝ արդյո՞ք նույնը չպետք է կիրառվի նաև մանկավարժների, մասնավորապես՝ դասախոսների պարագայում, որպեսզի բացառվի կոռուպցիան։

Ի պատասխան նախարարն ասաց.

«Կան մի շարք կարևոր ուղղություններ, որտեղ մասնագետները պատշաճ կերպով չեն վարձատրվում, և մենք պետք է ջանքեր գործադրենք, որ մեր պատկերացրած մակարդակի հասցնենք նրանց աշխատավարձերը, չեմ կարծում, որ դա կարող  է արագ լինել, բայց դա մեր օրակարգում է և գոնե այս տարվա բյուջեով մի շարք ուղղություններով աշխատավարձերը բարձրացվել են»: