«Հոկտեմբերի 27»-ը պետք է բացվի, բայց «Մարտի 1»-ի հետ միաժամանակ քննելը կխանգարեն իրար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

«Իշխանությունը կենտրոնացել է Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի վրա, ինչն արդեն ընկալվում է որպես քաղաքական ճնշում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «ԼՀ» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Իշխանության և Հրայր Թովմասյանի հարաբերությունները շատ ջերմ էին։ Ազդանշան չկար, որ գործընթացները զարգանալու են ՍԴ-ի շուրջ։ «Մարտի 1-ի» դատավարությունը հիմք հանդիսացավ, որ իշխանությունը կենտրոնանա նրա վրա»,- ասել է նա։

Անդրադառնալով «Հոկտեմբերի 27-ի» գործին՝ պատգամավորն ասել է, որ այն պետք է վերաբացվի, սակայն միաժամանակ ընդգծել՝ «Մարտի 1-ի» ու «Հոկտեմբերի 27-ի» միաժամանակյա քննությունը կխանգարի մեկը մյուսին։

Շարունակությունը՝ տեսանյութում։