Ֆրանսիայի հարավում արտակարգ դրություն է մտցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1

Հեղեղումների պատճառով Ֆրանսիայի իշխանությունները երկրի հարավում գտնվող վեց դեպարտամենտների 186 համայնքներում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել: Այս մասին ասվում է Կառավարության պաշտոնական տեղեկագրում:

Խոսքը Էրո, Օդ, Բուշ-դյու-Ռոն, Արևելյան Պիրենե, Վար և Վոքլյուսե դեպարտամենտների մասին է:

Նշվում է, որ տուժածներին փոխհատուցում է տրվելու: