Հաշվետու հանդիպում անցկացրեցինք Մարտունիում․ Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

բակո

Այսօր հաշվետու հանդիպում անցկացրեցինք Մարտունի քաղաքում: Այս մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․

«Հանդիպման ընթացքում ներկայացրեցի «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեության առաջնահերթությունները, ինչպես նաև ԼՀ խմբակցության օրենսդրական գործունեությունը: Պատասխանեցի քաղաքացիների բազմաթիվ հարցերին, և գրի առանք առաջարկություններ, որոնք կօգտագործվեն մեր կողմից օրենսդիր աշխատանքում: Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Մարտունու մշակույթի տան Փառքի սրահի հյուրերի գրքում»: