«Լոս Անջելես Գելաքսի»-ն Իբրահիմովիչի հետ նոր պայմանագիր կնքելու բանակցություններ կսկսի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» գլխավոր տնօրեն Դենիս դե Կլոզեն հայտարարել է, որ ակումբը նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ կսկսի 38-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:

«Բավականին երկար ժամանակ ես ճանաչում եմ Զլատանին և ցանկանում եմ, որ նա շարունակի մրցելույթները մեր ակումբի կազմում:

Իբրահիմովիչը լավ հարձակվող և հրաշալի անձնավորություն է: Շուտով մենք բանակցություններ կսկսենք նոր պայմանագրի շուրջ»,- դե Կլոզեի խոսքը փոխանցում է ESPN-ն:

Զլատան Իբրահիմովիչի պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ նախատեսված է մինչև այս տարվա դեկտեմբեր:

Ավելի վաղ շվեդ հարձակվողը տեսանյութ էր հրապարակել և նշել, որ վերադառնում է Իսպանիա: