Երևանում և 2 մարզում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

լույս

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝

11։00-17։00 Հասրաթյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Արարատի մարզում՝

10։00-16։00 Զանգակատուն և Նոյակերտ գյուղերը մասնակի,

10։30-13։00 Գետազատ գյուղը մասնակի,

10։30-16։00 Արտաշատ քաղաքի Թորոմոնյան փողոցը մասնակի, Լանջազատ գյուղը մասնակի,

11։00-16։00 Վերին Արտաշատ գյուղը մասնակի,

Շիրակի մարզում՝

10:00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ գյուղի կենտրոնական մասը,

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: