Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News 

Լարս

Ձյան տեսքով տեղումների պատճառով  Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքարշ  մեքենաների համար առայժմ փակ է:

Այս մասին «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին տեղեկացրել են  Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից: