Չիկագոյում կրակել են Հելոուինի առթիվ քաղցրավենիք հավաքող 7-ամյա աղջկա վրա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

չիկագո

ԱՄՆ Չիկագո քաղաքում Հելոուինի ժամանակ քաղցրավենիք հավաքող 7-ամյա աղջնակի վրա են կրակել։ Աղջիկը ծանր վիրավորվել է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Կրակոցները հնչել են, երբ փողոցում քաղցրավենիք հավաքող երեխաներ են շրջել: Հաղորդվում է, որ աղջիկը պատահաբար վիրավորվել է, երբ 3 անձ հետևել է 31-ամյա տղամարդու ու կրակել վերջինիս ուղղությամբ։

Հանցագործները դեպքի վայրից փախել են։