Գյումրիում Mercedes-ը բախվել է ծառերին, վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News 

վթար

Նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 19 ՍՏ 232 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: Հաղորդում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը, ով ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների օգնությամբ, տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և մի քանի մետր շպրտվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: