ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերագույն հոգևոր խորհրդի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Գարեգին Բ-ն։
«Ինձ համար հոգևոր արժեքները, հոգևոր կյանքը, հոգևոր բովանդակությունը չափազանց կարևոր են․ դա համարում եմ իմ քաղաքական գործունեության անբաժանելի մասը»,-հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել․ «Ապահոգևորականացման ֆոնին է, որ տեղի են ունենում քաղաքական դեգրադացիաներ, երբ տեղի է ունենում կոռուպցիայի ծավալում»։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսնյութ է հրապարակել Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումից։
«Շատ կարևոր քննարկում ունեցա Գերագույն հոգևոր խորհրդի հետ: Նմամ քննարկումները արժեքավոր են և պետք է պարբերական բնույթ կրեն»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։