Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումների ժամանակ՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքի նոյեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.00C (2005 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.20C (1997 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 9.50C