Սերգեյ Լավրովի առաջիկա այցը Հայաստան լինելու է պաշտոնական. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան լինելու է պաշտոնական: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ունենք բավականին դինամիկ շփումներ, ակտիվ երկխոսություն, մեր օրակարգը բավականին լայն է։ Ունենք տարածաշրջանային տարբեր զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին, և դա ևս երկխոսության  թեմա է։ Մենք համագործակցում ենք տարբեր հարթակներում», - ասել է նախարարը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի ֆինասնավորմամբ Հայաստանում ստեղծված կենսաբանական լաբորատորիաներ՝ ռուսական կողմի հնարավոր մուտքի թեմային, Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ կկարողանան խոսել, երբ բանակցությունները կավարտվեն։

«Որևէ այլ բաներ, որ վերաբերում են աղբյուրների կողմից արտահայտած մտքերին, մեզ վրա որևէ ազդեցություն չունեն։ Շատ հարմար բան չէ, երբ աղբյուները դուրս են հանում տեղեկություններ և անտեղի քամի են ստեղծում», - ասել է մնացականյանը։