Ամեն ինչ անում ենք, որ կյանքին վտանգ չսպառնա․ Թորոսյանը՝ ՄԻԱՎ-ով վարակված երեխայի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Արսեն

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արսեն Թորոսյանը, անդրադառնալով  ՄԻԱՎ-ով վարակված մանկահասակ երեխայի դեպքին, ասել է, որ փակագծերը կբացի ընթացող քննությունը:

«Ունենք ցավալի դեպք, որ երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ, ամեն ինչ անում ենք, որպեսզի նրա կյանքին վտանգ չսպառնա: Մնացած հարցերին կպատասխանի քննությունը: Երեխան բազմաթիվ բժշկական կենտրոններում է բուժում ստացել, բայց հաստատված չէ՝ որ բժշկական հաստատությունում է ստացել վարակը: Հաստատված է, որ ծնողները չունեն ՄԻԱՎ վարակ»,- ասել է Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխայի բուժումը իր հսկողության ներքո է ընթանում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news