Մայր Աթոռը Գերագույն խորհրդի նիստից Գարեգին Բ-ի և Փաշինյանի լուսանկարներն է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են Գերագույն հոգևոր խորհրդի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից լուսանկարներ։ Լուսանկարներին կից կա նաև գրառում։

«Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հերթական նիստին ներկա գտնվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԳՀԽ անդամները հնարավորություն ունեցան ՀՀ վարչապետի հետ քննարկելու հայրենիքի կյանքը, Հայոց Եկեղեցուն և աշխարհասփյուռ ժողովրդին հուզող զանազան խնդիրներ ու մարտահրավերներ: Մասնավորապես անդրադարձ եղավ եկեղեցի-պետություն գործակցության արդյունավետության բարձրացմանը, հոգևոր կյանքի զորացմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, ազգային ինքնությանը, պատմական սրբավայրերի ու ժառանգության պահպանությանը և այլ հարցերին»,-նշվում է էջում:

1
1