Էրիկ Վարդանյանը 6 ամսով որակազրկվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Վարդանյան էրիկ

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել  ազգային հավաքականի և «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանին որակազրկել 6 ամսով մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 600000 ՀՀ դրամ-ով։ 

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի «Արարատ»-«Փյունիկ» հանդիպմանն Էրիկ Վարդանյանը մրցավարին ուսով հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել, որից հետո մարզադաշտը լքելիս միջնամատ էր ցույց տվել երկրպագուներին: